Ռուսաստանցի ինքնուս նկարչուհին գերիրական դիմանկարներ է նկարում (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում բնակվող Օլգա Լարիոնովան ինքնուս նկարչուհի է և անհավանական գերիրական դիմանկարներ է նկարում, գրում է fishki.net-ը։
«Ես մանկուց նկարում եմ։ Սկզբում ինձ օգնում էր մայրս և միասին նկարում էինք կենդանիներ, ծաղիկներ։ Երբ մեծացա սկսեցի ինքնուրույն նկարել և կատարելագործել նկարելու ոճս։ Այժմ ընտրել եմ «հիպերռեալիզմ» ոճը»,- պատմել է նկարչուհին։
Նա ծանոթացել է Դիրկ Ձմիրսկու և Արմին Մերսմանի աշխատանքներին, ովքեր այդ ոճի
վարպետներն են և նկարչուհու մոտ ցանկություն է առաջացել փորձել նկարել իրենց պես։






















