One Direction խումբը մեկ տարով կկազմալուծվի

14:25 • 24.08.15

One Direction խումբը ստեղծագործական դադար կվերցնի մեկ տարով, գրում է People-ը՝ իր աղբյուրին հղումով։


Խմբի անդամները կզբաղվեն անհատական նախագծերով: Համերգային շրջագայությունը, որը նվիրված էր այս տարի նրանց 5-րդ ալբոմի թողարկմանը, չի կայանա:

 

Խումբն իր առաջին երգն առանց Զեյն Մալիկի թողարկել է հուլիսի վերջին: Անձամբ Մալիկն իր անհատական կարիերան սկսել է դեռևս մարտին։

One Direction խումբը մեկ տարով կկազմալուծվի