Քլունիին թույլատրել են Անգլիայում գտնվող իր տան շուրջ տեսախցիկներ տեղադրել (լուսանկար)
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին հաջողվել է հասնել Լոնդոնից արևմուտք գտնվող իր տան շրջակայքում 18 տեսախցիկ տեղադրելու թույլտվությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հայտնի դերասանը և նրա կինը՝ փաստաբան Ամալ Ալամուդինը, մտադիր են եղել տեսախցիկներ տեղադրել Անգլիայի հարավում Սոնինգ Այ գյուղում 16 միլիոն դոլար արժողությամբ իրենց կալվածքի շրջակայքում՝ 5 մետր բարձրության վրա: Տեղի համայնքը բացասաբար է արձագանքել ամուսինների պլաններին՝ անհանգստություն հայտնելով մասնավոր կյանք հնարավոր ներխուժման, ինչպես նաև բարձր սյուների վրա կախված տեսախցիկների առաջացրած բացասական տպավորության առնչությամբ։
Սակայն այն բանից հետո, երբ ամուսինները համաձայնել են իջեցնել սյուների բարձրությունը, առարկությունները վերացել են:
Ինչպես հայտնել են Հարավային Օքսֆորդշիրի շրջանային խորհրդից, կալվածքի սեփականատերերին տեսահսկման համակարգի տեղադրման թույլտվություն են տվել, երբ խորհուրդը որոշել է, որ դա չի վնասում պետության հսկողության տակ գտնվող շենքի ճարտարապետական և պատմական տեսքին։
Կալվածքը գտնվում է Օքսֆորդշիր և Բերքշիր կոմսությունների սահմանին՝ Լոնդոնից մոտ 30 կիլոմետր արևմուտք:











