Դիզայներները վերստեղծել են Ջեյմս Բոնդի մասին գրքերում նկարագրված ուտեստները (լուսանկարներ)

12:22 • 24.08.15

Դիզայներ Հենրի Հարգրևյզը և ուտեստների ոճաբան Շառլոթ Օմնեն ներկայացրել են Յան Ֆլեմինգի գրքերում նկարագրված շքեղ ուտեստները, գրում է buro247.ru-ն։

 

Ֆլեմինգը սկսել է ստեղծել Ջեյմս Բոնդի մասին իր լեգենդար աշխատանքները 1960-ականներին։ Այն ժամանակ հետպատերազմյան սերնդի համար այդ գրքերն արտառոց էին ոչ միայն գաղտնի գործակալի վտանգավոր կյանքի պատճառով, այլև բոհեմային մարդկանց շքեղությամբ, որը նկարագրում է հեղինակը։

 

Ստեղծագործությունները մանրամասն պատմում են յուրահատուկ վայրերի մասին, որտեղ հերոսը ստիպված է փրկել աշխարհը, գեղեցիկ կանանց և, իհարկե, ամենայուրահատուկ ուտեստների մասին։

 

Դիզայներներն անարդարացի են համարել, որ համանուն ֆիլմերում ներկայացված են Բոնդի բացառապես վտանգավոր ճանապարհորդությունները և սիրային հարաբերությունները: Եվ նրանք վերստեղծել են ուտեստները 007 գործակալի մասին վեպերից:
 

Լուսանկարների շարքը կոչվում է Dying To Eat, իսկ նրանցից յուրաքանչյուրն ուղեկցվում է գրքից համապատասխան մեջբերումով:

Дизайнеры воссоздали блюда из книг о Джеймсе Бонде

Дизайнеры воссоздали блюда из книг о Джеймсе Бонде (фото 3)

Дизайнеры воссоздали блюда из книг о Джеймсе Бонде (фото 2)

Дизайнеры воссоздали блюда из книг о Джеймсе Бонде (фото 1)

 
Դիզայներները վերստեղծել են Ջեյմս Բոնդի մասին գրքերում նկարագրված ուտեստները (լուսանկարներ)