Մել Գիբսոնը հարձակվել է լուսանկարչուհու վրա. լրատվամիջոցներ

14:17 • 24.08.15

Ավստրալիայում օրերս մեկնարկել է իսրայելական կինոյի փառատոնը: Հյուրերի թվում է եղել նաև հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը: Սակայն վերջին շրջանում արտիստն առավել հայտնի է իր սկանդալային վարքով, քան կինոյում կատարած դերերով: Այս անգամ էլ դերասանը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ հարձակվելով լուսանկարչուհու վրա, գրում է ДНИ.ru-ն: 

 

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ 59-ամյա դերասանը դուրս է եկել կինոթատրոնից իր նոր՝ 24-ամյա ընկերուհի Ռոզալինդ Ռոսի հետ:

 

Ինչպես պատմել է տուժածը՝ The Daily Mail-ի լուսանկարիչ Քրիստի Միլերը, ինքը որոշել է լուսանկարել դերասանին և ընդամենը մեկ անգամ է նկարել: Սակայն դերասանը կտրուկ է արձագանքել. նա հրել է կնոջը, այնուհետև սկսել բղավել և վիրավորել նրան: Հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ ընկերուհին նրան ասել է «Բավական է»:

 

Լրագրողը կարծում է, որ դերասանը հոգեկան հիվանդ է, քանի որ ոչ մի նորմալ մարդ այդքան աղմուկ չէր բարձրացնի մեկ լուսանկարի համար:

 

Դերասանի շրջապատում, սակայն, այդ կնոջ պատմածը հորինվածք են անվանում՝ նշելով, որ ոչ մի ֆիզիկական կապ նրանց միջև չի եղել: Բացի այդ, դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ պապարացիները երկար հետևել են զույգին, իսկ դերասանը բազմիցս խնդրել է դադարեցնել դա:

 

Մել Գիբսոնը հարձակվել է լուսանկարչուհու վրա. լրատվամիջոցներ