«Իսլամական պետության» գրոհայինները հնագույն տաճար են պայթեցրել Պալմիրայում (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Պալմիրա քաղաքում հնագույն տաճար են պայթեցրել, որը գտնվում էր ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, գրում է Газета-ն։
«Իսլամիստները մեծ քանակությամբ պայթուցիկներ են տեղադրել Բաալ-Շամին տաճարում, որից հետո այն պայթեցրել են՝ տաճարին մեծ վնաս հասցնելով»,- նշել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մամուն Աբդուլքարիմը։
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ ԻՊ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր վնասն է հասցրել մշակութային հուշարձաններին։













