Բեն Աֆլեքի երեխաների նախկին դայակ Ուզունյանին 1 մլն դոլար են առաջարկել պոռնոֆիլմում նկարահանվելու համար
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի երեխաների նախկին դայակ Քրիստինե Ուզունյանը նոր կարիերա սկսելու առաջարկ է ստացել: Պրոդյուսեր Աքսել Բրաունը 1 միլիոն դոլար է առաջարկել Քրիստինեին «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» պոռնո- ծաղրերգական ֆիլմում «Բեթվումնի» դերը խաղալու համար, գրում է The Daily Mail-ը։
Ավելի վաղ Us Magazine պարբերականը հայտնել էր, որ Ջենիֆեր Գարների հետ 10 տարվա ամուսնության ավարտից մեկ ամիս անց դերասանը կրկին սիրավեպ է սկսել։
Us Weekly պարբերականի տվյալներով` 42-ամյա օսկարակիր դերասանը հանդիպում է Կալիֆոռնիայում բնակվող 28-ամյա Քրիստինե Ուզունյանի հետ, ում նա և Գարները որպես դայակ էին վարձել իրենց 3 երեխայի համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Քրիստինե Ուզունյանը հոլիվուդյան գործակալ է փնտրում և մտադիր է իրապատում շոուի մասնակցել։
Դերասան Բեն Աֆլեքը հերքել է, որ նա սիրավեպի մեջ է Ուզունյանի հետ: Լրատվամիջոցները Բեն Աֆլեքին տեսել են իր կնոջ հետ Ատլանտայում զբոսնելիս՝ ամուսնական մատանիներով։















