Ջեյմս Բոնդի լեգենդար դերակատարը նշում է 85-ամյակը (լուսանկարներ)
Շոտլանդացի դերասան Շոն Քոներին այսօր նշում է ծննդյան 85-ամյակը:
13 տարեկանից աշխատող Քոներին 1953-ին երրորդ տեղն է զբաղեցրել «Միստեր Տիեզերք» մրցույթում և անմիջապես դարձել սերիալային դերասան:
Մեծ էկրանին առաջին անգամ հայտնվել է 1958-ին, սակայն համաշխարհային ճանաչման է արժանացել Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմում` «Դոկտոր Նո»-ում նկարահանվելուց հետո:
Դրանից հետո Քոներին հայտնվել է Բոնդի մասին ֆիլմաշարի մի քանի մասերում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել ավելի քան 70 ֆիլմում, սակայն մինչ օրս համարում է Բոնդի ամենահայտնի և ամենաէտալոնային դերակատարը:
Ունի «սըր»-ի տիտղոս, ամսագրերը նրան բազմիցս ճանաչել են ամենասեքսուալ և նույնիսկ 20-րդ դարի ամենասեքսուալ տղամարդ:
























