Ջոնի Դեփի դուստրն իրեն ԼԳԲՏ համայնքի մաս է ճանաչել
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի դուստրն իրեն ԼԳԲՏ համայնքի մաս է ճանաչել՝ որոշում կայացնելով նկարահանվել Self-Evident Truths («Ակնհայտ ճշմարտություններ») ֆոտոնախագծում, գրում է lenta.ru-ն։
16-ամյա Լիլի-Ռոուզ Դեփը կդառնա ֆոտոնախագծի 10 հազար հերոսներից մեկը, ով իրեն «100 տոկոսով հետերոսեքսուալ չի համարում»։
Այն մասին, որ աղջկա լուսանկարը ֆոտոնախագծի մաս կդառնա, Instagram-ի իր էջում հայտնել է Self-Evident Truths-ի հեղինակ, լուսանկարիչ և գեյ-ակտիվիստ Յո Թիլեթ Ռայթը: Նա իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ նա Լիլի-Ռոուզի հետ է։
«Ես այնքան հպարտ եմ իմ @lilyrose_depp-ով: Նա որոշել է, որ ցանկանում է @selfevidentproject-ի մաս լինել, որովհետև իրեն լայն սեռական սպեկտրի մաս է համարում, և ես ուրախ եմ նրան ողջունել այդ ընտանիքում: Նա փոքր, բայց շատ լավ մարդ է»,- գրել է Յոն:
Ինչպես նշում է Marie Claire կայքը, օգոստոսին Love ամսագրի նոր համարի էջերին հայտնվել են Լիլի-Ռոուզի և նրա ընկերուհի Ստելա Մաքսվելի լուսանկարները: Վերջինս համարվում է երգչուհի Մայլի Սայրուսի ընկերուհին: Դեփի և Մաքսվելի լուսանկարները նվիրված են լեսբիական հարաբերություններին:










