Թայվանցի երեխան թանգարանում ձեռքով անցք է բացել $ 1,5 մլն-ոց նկարի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)
Թայփեյի թանգարաններից մեկում 12-ամյա տղան ակամա ձեռքով անցք է բացել թանկարժեք նկարի մեջ:
The Independent-ը մանրամասնում է, որ պահի տակ հավասարակշռությունը կորցրած երեխան բռունցքով հարվածել է Պաոլո Պորպորայի` ծաղիկներ պատկերող գործին: Այս կտավը, ի դեպ, գնահատում է 1,5 մլն ԱՄՆ դոլար:
Ցուցահանդեսի կազմակերպիչները, ըստ տեղական ԶԼՄ-ների, երեխային չեն մեղադրում 350-ամյա կտավը փչացնելու համար: Նրանից գումար չեն պահանջի:
















