Ռոնալդուի քույրը ցանկանում է մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին (լուսանկարներ)
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ավագ քույրը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին, գրում է loveradio.ru-ն։
38-ամյա Կատյա Ավեյրուն, ով իր կարիերան սկսել է 2005-ին և երբեմն հանդես է գալիս բեմական Ռոնալդա կեղծանունով, դիմել է իր երկրպագուներին՝ խնդրելով աջակցել իրեն այդ հարցում։
Ավեյրուն վստահ է, որ կարող է վերջ դնել Պորտուգալիայի անհաջողություններին. երկիրն արդեն 5 տարի շարունակ չի անցնում որակավորված ընտրությունը՝ մրցույթին մասնակցելու համար։
Պորտուգալիան, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է մրցույթին 48 անգամ, այժմ ռեկորդ է սահմանել՝ որպես երկիր, որն ամենաշատն է մասնակցել մրցույթին՝ առանց որևէ հաղթանակի։ Նրա լավագույն արդյունքը եղել է 6-րդ տեղը՝ 1996-ին։
Կատյա Ավեյրուն արդեն համագործակցում է շվեդ երաժշտական պրոդյուսեր RedOne-ի հետ։ Երգչուհին կարծում է, որ նրա օգնությամբ կկարողանա կատարյալ ելույթ ցուցադրել և կբերի երկար սպասված հաղթանակն իր երկրին։
«Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Ստոկհոլմում 2016թ. մայիսին։














