Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են Ագաթա Քրիստիի 10 անհայտ պիեսները

12:29 • 26.08.15

Լուսանկարը՝ newsru.com-ի


Բրիտանացի թատերական պրոդյուսեր Ջուլիուս Գրինը հայտնաբերել է Ագաթա Քրիստիի 10 անհայտ պիեսներ՝ 5 ամբողջական պիես և մեկ գործողությամբ 5 դրամա, որոնք նախկինում հայտնի չէին կամ մոռացված էին, գրում է rosbalt.ru-ն։

 

«Դետեկտիվների թագուհին» հավատարիմ է մնացել իր ոճին, այդ պատճառով էլ ստեղծագործություններում կատարվում են խորհրդավոր սպանություններ։

 

Հայտնաբերված պիեսները կներառվեն Curtain Up: Agatha Christie -A Life in Theatre գրքում, որը կթողարկվի սեպտեմբերի 10-ին։

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են Ագաթա Քրիստիի 10 անհայտ պիեսները