Կառլ Լագերֆելդի ֆիլմում Կոկո Շանելի դերը կկատարի Քրիստեն Սթյուարտը

11:27 • 26.08.15

Դերասանուհի Քրիստեն Սթյուարտը վերահաստատել է Կառլ Լագերֆելդի «մուսան» լինելը՝ նկարահանվելով Chanel նորաձևության տան համար կարճամետրաժ ֆիլմում։

 

Լագերֆելդը ֆիլմը կներկայացնի իր նոր հավաքածուի հետ Հռոմում դեկտեմբերի 1-ին՝ Métiers d’Arts շոուի շրջանակում, գրում է rosbalt.ru-ն։

 

Երկօրյա նկարահանումներն անցկացվել են Լյուկ Բեսոնի փարիզյան կինոստուդիայում։

 

Սթյուարտը կատարել է Կոկո Շանելի դերը։ Նրա հետ կադրում երևում է նաև Ջերալդինա Չապլինը՝ Չարլի Չապլինի թոռնուհին, ով Լագերֆելդի նախկին կարճամետրաժ ֆիլմերում կատարել է Շանելի դերը։

 

Ռեժիսոր Լագերֆելդն անձամբ է հորինել սյուժեն, երկխոսությունները և նույնիսկ՝ հագուստների դիզայնը։ Գործողությունների մեծ մասը կատարվում է հորինված պրոդյուսերի աշխատասենյակում և ստուդիայի միջանցքներում։


 

Կառլ Լագերֆելդի ֆիլմում Կոկո Շանելի դերը կկատարի Քրիստեն Սթյուարտը