Ավստրալացի արվեստագետը շաքարից «համեղ» քանդակներ է պատրաստում (լուսանկարներ)

18:40 • 26.08.15

Ավստրալացի արվեստագետ Ջոզեֆ Մարը գանգերի և մարդկանց «համեղ» քանդակներ է պատրաստում՝ տաքացնելով շաքարը մինչև 186 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Երբ շաքարը սկսում է սառչել, քանդակագործն ընդամենը մի քանի րոպե է ունենում գանգ կամ մարդու կերպար ստանալու համար, գրում է bigpicture.ru-ն:

 

«Շաքարով աշխատելը հիանալի է և զարմանալի, այն գունավոր է և հետաքրքիր մակերևույթ ունի, փոքր-ինչ նման է ներկի»,- ասել է Մարը:

 

Իր աշխատանքները ստեղծելիս Մարը սովորաբար աշխատում է մահվան, սիրո, կրքի և պայքարի թեմաներով։

 

Ավստրալացի արվեստագետը շաքարից «համեղ» քանդակներ է պատրաստում (լուսանկարներ)