ԱՄՆ-ում մահացած են գտել Ջասթին Բիբերի նմանակին

09:34 • 27.08.15

ԱՄՆ-ի Սան Ֆերնանդո հովտի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել երգիչ Ջասթին Բիբերի «նմանակը»՝ Թոբիաս Շտրեբելը, ով անհետացել էր մի քանի օր առաջ, գրում է Газета-ն։

 

35-ամյա տղամարդն ավելի քան 100.000 դոլար էր ծախսել վիրահատությունների համար՝ իր 21-ամյա կուռքին նմանվելու նպատակով։

 

Ոստիկանությունը սենյակում թմրանյութեր է հայտնաբերել, սակայն մահվան պատճառները դեռևս հայտնի չեն, տարվում է հետաքննություն։

 

Նշվում է, որ տղամարդը, հնարավոր է, անհետացել էր զուգընկերոջից բաժանվելուց հետո։

ԱՄՆ-ում մահացած են գտել Ջասթին Բիբերի նմանակին