79-ամյա Վուդի Ալենն ընկել է ժայռից (լուսանկարներ)
Հայտնի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենն ընկել է փոքր ժայռից: 79-ամյա ռեժիսորը սայթաքել է թաց քարերի վրա ֆիլմի էպիզոդներից մեկի նկարահանումների ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:
Ռեժիսորը վնասել է ոտքը, բայց հրաժարվել է հոսպիտալացվել՝ չցանկանալով դադարեցնել նկարահանման ընթացքը:
Հաղորդվում է, որ Ալենին օգնության է եկել դերասան Ջեսի Այզենբերգը, ով ռեժիսորի նոր ֆիլմում խաղում է գլխավոր դերը:
Օրեր առաջ դեռ անվանում չունեցող այդ ֆիլմի շուրջ սկանդալ է առաջացել Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ: Հայտնի դերասանն իբր հրաժարվել է մասնակցել նախագծին խիստ զբաղվածության պատճառով: Լրագրողները, սակայն, շտապել են հերքել այդ վարկածը և հայտարարել են, որ Վուդի Ալենը հեռացրել է Ուիլիսին, քանի որ նա չէր կարողանում հիշել տեքստը:
















