Երգչուհի Ադելի նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերին

15:33 • 28.08.15

Երգչուհի Ադելի նոր՝ «25» ալբոմը կթողարկվի այս տարվա նոյեմբերին, գրում է gazeta.ru-ն։

 

Ադելի նոր ալբոմի մասին առաջին անգամ հայտնի է դարձել անցած տարի, սակայն դրանից հետո ձայնագրության մասին նորություններ չեն եղել:

 

Երգչուհու նախորդ՝ «21» անվանումով ալբոմը թողարկվել է 2011 թվականին և Ձայնագրման միջազգային ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ դարձել տասնամյակի ընթացքում ամենավաճառվողը:

Այն գլխավորել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում չարտերը և Ադելին Grammy և Brit մրցանակներ բերել։

 

Երգչուհի Ադելի նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերին