Անտոնիո Բանդերասը քոլեջ է ընդունվել
Դերասան և ռեժիսոր Անտոնիո Բանդերասը բրիտանական Сentral Saint Martins քոլեջի ուսանող է դարձել: Այս մասին գրում է Lenta.ru-ն` մեջբերելով դերասանի՝ Instagram-ում հրապարակված հաղորդագրությունը:
Սոցցանցում հրապարակված լուսանկարում 55-ամյա Բանդերասը պատկերված է մանեկենների ֆոնին (քոլեջի կրթական ուղղվածությունը նորաձևությունն ու դիզայնն է):
«Սկսվում է Сentral Saint Martins-ի երկրորդ ուսումնական շաբաթը: Հագեցած է, հուզառատ, լուրջ ու ուրախ միաժամանակ»,-նկարի տակ գրառել է դերասանը:
Ինչպես նշում է աղբյուրը` Բանդերասը նախկինում արդեն ցանկություն հայտնել էր տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու համար:
Central Saint Martins քոլեջը Լոնդոնյան արվեստների համալսարանի (University of the Arts London) մի մասն է կազմում:










