Թոմ Հենքսի որդուն որոնում են ԱՄՆ-ում
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի կրտսեր որդուն՝ 25-ամյա Չեսթեր Հենքսին, որոնում են ԱՄՆ-ում, գրում է Газета-ն։
Վերջին անգամ երիտասարդն օգտվել է Instagram սոցկայքից հուլիսի 23-ին։ Նա գրել է. «Ես որոշ ժամանակ չեմ լինի Instagram-ում։ Պատրաստվում եմ կարգի բերել ուղեղս։ Ես կվերադառնամ»։
Դրանից հետո, աղբյուրները հայտնում են, որ նա կապ չի հաստատել իր ընտանիքի և ընկերների հետ։
Նշվում է նաև, որ վերջին անգամ նրա բջջային հեռախոսը կապի է դուրս եկել Բարսթոու քաղաքում, որը գտնվում է կալիֆորնիական անապատում։ Ընկերներն անհանգստանում են թմրանյութերի հանդեպ հակում ունեցող երիտասարդի համար, քանի որ այդ քաղաքը համարվում է նահանգի «մետամֆետամինային մայրաքաղաքը»։
Չեսթերի ընտանիքը դեռևս չի ցանկանում ներգրավվել ոստիկանությանը։










