Ռիկի Մարտինը կոչ է արել լատինամերիկացիներին միավորվել ընդդեմ Դոնալդ Թրամփի
Երգիչ Ռիկի Մարտինը քննադատել է ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփին լատինամերիկացի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, գրում է Газета-ն։
«Այն փաստը, որ նման մարդը, ինչպես Դոնալդ Թրամփն է՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, հանդգնություն ունի ազատորեն ճնշել լատինամերիկացիներին, ինձ շատ է բարկացնում»,- ասել է երգիչը։
Մարտինը պատմել է միջադեպի մասին, երբ Թրամփը վռնդել էր իսպանալեզու Univision հեռուստաալիքի լրագրողին իր մամուլի ասուլիսից։ Երգիչը նշել է, որ Խորխե Ռամոսը «ամենահարգված լրագրողներից է իսապանալեզու ԶԼՄ-ներում»։
Նա նշել է, որ լրագրողն արել է իր աշխատանքը մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն Թրամփը վիրավորել է նրան և դուրս արել միջոցառումից՝ առանց որևէ պատճառի։
«Այլատյացությունը քաղաքական ռազմավարության վատագույն տեսակն է»,- գրել է Մարտինը՝ նշելով, որ դրա դեմ պետք է պայքարել միասին՝ հանուն «ամբողջ մարդկության էվոլյուցիայի»։










