Ռուսաստանում պատմական շենքի վրայից ոչնչացրել են «սատանայի պատկերը» (լուսանկարներ)

00:25 • 28.08.15

Սանկտ Պետերբուրգ քաղաքում պատմական շենքի ճակատային մասից գցել են Մեֆիստոֆելեսի ֆիգուրը:  

«Կուլտուրան» հայտնում է, որ խոսքը Լախտինսկայա փողոցի «Մեֆիստոֆելեսով շենքի» մասին է: Մեֆիստոֆելի բարելիեֆը շենքի վրա հայտնվել է 20-րդ դարի սկզբին` միստիկայի մոդայի բումի ժամանակ, այն համարվում էր մշակութային արժեք:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ հարուցվել է քրգործ, իշխանությունները խոստացել են վերադարձնել պատմական բարելիեֆը: Իսկ առասպելական դևին ոչնչացնողը եղել են «կազակները», ինչի հրահանգը տվել է ոմն Անդրեյ Գրիգորև:
 

 

Ռուսաստանում պատմական շենքի վրայից ոչնչացրել են «սատանայի պատկերը» (լուսանկարներ)