Ռեյկյավիկի փողոցներից մեկը կանվանակոչվի Դարթ Վեյդերի պատվին
Ռեյկյավիկի քաղաքապետ Դագուր Էգերտսոնը հայտարարել է, որ քաղաքի փողոցներից մեկը կանվանափոխվի «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոս Դարթ Վեյդերի պատվին, հաղորդում է gazeta.ru-ն։
Փողոցը կստանա Սվարտհյովդի անվանումը: Հենց այդպես է հնչում կերպարի անունն իսլանդերենով։
Դրանով Ռեյկյավիկի քաղաքապետի փորձը՝ ուրախացնել «Աստղային պատերազմների» երկրպագուներին, չի սահմանափակվել։ Էգերտսոնն առաջարկել է, որ Սվարտհյովդի փողոցում տները համարակալվեն ֆիլմի ոճով, այսինքն՝ որպեսզի սկզբից լինեն 4, 5, 6 թվերը, և միայն հետո՝ 1, 2, 3: Այդ կարգով են վարձույթ դուրս եկել «Աստղային պատերազմների» առաջին վեց հատվածները։










