Հրապարակվել է «Աստղային պատերազմների» նոր թիզերը (տեսանյութ)
Instagram սոցցանցում «Աստղային պատերազմներ» ֆիլմի պաշտոնական էջում հրապարակվել է նոր թիզեր։
Ֆիլմի «Ուժի արթնացումը» անվանումով յոթերորդ էպիզոդի թիզերը հայտնվել է սոցիալական ցանցում նոր ընդլայնված ձևաչափով։ Տեսանյութն ուղեկցում է հետևյալ մակագրությունը՝ «Արթնացումը կայացավ…»։
Ջեյ Ջեյ Աբրամսի ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:
Թիզերը կարող եք դիտել այստեղ:










