Սիմֆերոպոլում կկանգնեցվի Եկատերինա II-ի արձանը

09:54 • 29.08.15

Սիմֆերոպոլում մտադիր են վերականգնել ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի արձանը, որը ոչնչացվել էր հեղափոխությունից հետո։ Աշխատանքները կսկսվեն աշնանը։ Այդ մասին ասել է «Ռուսական միասնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Աքսյոնովան, ով Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի կինն է, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

«Մենք արդեն ստացել ենք ավելի քան 40 մլն ռուբլի, և հուսով եմ՝ մոտ ապագայում արձանը կվերականգնենք»,- ասել է նա։

 

Նրա խոսքով՝ գրանիտե պատվանդանի վրա բրոնզե արձանի վերականգնումը կարժենա 60-120 մլն ռուբլի։ «Թվերի միջև տարբերությունը մեծ է, որովհետև մենք բանակցություններ ենք վարում տարբեր արվեստանոցների հետ»,- ասել է նա։

 

Աքսյոնովան ընդգծել է, որ արձանը կկանգնեցվի Սիմֆերոպոլի քաղաքային պարտեզում՝ նույն վայրում, որտեղ կանգնեցված է եղել 1890-1921 թվականը։

 

1890-ին կայսրուհու արձանը կանգնեցվել էր Ռուսաստանին Ղրիմի միացման հիշատակին։

Սիմֆերոպոլում կկանգնեցվի Եկատերինա II-ի արձանը