Դերասանուհի Լյուսի Լյուն որդի է ունեցել (լուսանկար)

11:40 • 29.08.15

Լյուսի Լյուի երկրպագուները փոքր-ինչ զարմացել են՝ 46-ամյա դերասանուհու Twitter-ի միկրոբլոգում տեսնելով դերասանուհու լուսանկարը՝ նորածնի հետ, և կարդալով մեկնաբանությունը, որը որևէ կասկածի տեղ չի թողնում, հայտնում է tatler.ru-ն։

 

«Ներկայացնում եմ իմ կյանքի նոր տղամարդուն՝ իմ որդուն՝ Ռոքուել Լլոյդ Լյուին»,-գրել է նա։

 

Սակայն ընդամենը մեկ օր առաջ դերասանուհուն նկատել էին միջոցառումներից մեկի ժամանակ... Իսկ կարմիր գորգին նա հայտնվել էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ, սակայն նրա փորիկը ոչ ոք չէր նկատել։

 

Ավելի ուշ Լյուի ներկայացուցիչը հստակություն է մտցրել. նա հաստատել է, որ «Չառլիի հրեշտակների» աստղն օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։


«Մայրն ու փոքրիկն առողջ են և երջանիկ»,-ասել է նա։

 

Դերասանուհի Լյուսի Լյուն որդի է ունեցել (լուսանկար)