«Ջազզվե Օպերա»-ի անակնկալն այցելուներին՝ համերգ The Voice of Armenia նախագծի մասնակիցների կատարումներով
«Ջազզվե Օպերա»-ն շարունակում է անակնկալներ մատուցել իր այցելուներին: Օգոստոսի 29-ին դրանցից հերթականն էր. կենդանի կատարումներով հանդես եկան «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող The Voice of Armenia նախագծի երրորդ եթերաշրջանի լավագույն կատարողները:
Նախագծի պրոդյուսեր Ալեքսան Մհերյանի խոսքով՝ նախագծի երեք եթերաշրջանները շատ հաջող ընթացք ունեցան:
«Դրանից հետո որոշ ժամանակ անց արդեն մենք որոշեցինք, որ արձակուրդային այս շրջանում, երբ Հայաստանում են մեր սփյուռքահայերից շատերը, հավաքել յուրաքանչյուր եթերաշրջանից լավագույններին և ամեն շաբաթ օր՝ հերթականությամբ՝ առաջին, երկրորդ և երրորդ եթերաշրջանների մասնակիցներին, նրանց մարզիչներին հրավիրենք ու Jazzve-ի ու «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ կազմակերպենք մի համերգային ծրագիր, որտեղ կհամախմբենք նախագծի սիրված մասնակիցներին»,-ասաց պրոդյուսերը:
Համերգի ընթացքում հնչեցին երգեր հիմնականում The Voice-ի մասնակիցների երգացանկից, որոնք ուղեկցվեցին Imagine Band-ի կենդանի նվագակցությամբ:
«Սա հնարավորություն է մեր հյուրերի համար, որ տեսնեն ու լսեն նախագծից արդեն սիրելի դարձած իրենց երգիչների կենդանի կատարումները»,-ասաց Ալեքսան Մհերյանը:
Համերգի հատուկ հյուրն էր Նիկ Էգիբյանը, ով նաև զբաղվում էր The Voice-ի երրորդ եթերաշրջանի պրոդյուսինգով: Համերգը վարում էր առաջին եթերաշրջանի մասնակիցների Գրիգոր Կյոկչյանը:
Կենդանի կատարումներով հանդես եկան Կարինե Առուստամյանը, Գեորգի Բունիաթյանը, Ջուլիետա Գրիգորյանը, Մելինե Գալոյանը, Դավիթ Ռոդրիգեսը, Արսեն Գևորգյանը, Վահե Ալեքսանյանը, Լիլիթ Ավանեսյանը և Ռաիսա Ավանեսյանը:
Համերգի վերջում հանդիսատեսին անակնկալ մատուցվեց՝ մարզիչներից երգչուհի Սոնայի և Ռաիսա Ավանեսյանի մասնակցությամբ հնչեցին «Stay» և «Trouble with My Baby» կատարումները:


.jpg)











