«Միսիս Տիեզերք 2015» մրցույթում հաղթել է Կանադայի ներկայացուցիչը (լուսանկարներ)

18:14 • 30.08.15

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Միսիս Տիեզերք 2015» մրցույթում հաղթող է ճանաչվել Կանադայի ներկայացուցիչ Էշլի Բուրնհեմը, հաղորդում է РИА Новости-ն: 

Նրա մրցակիցներն են եղել Հարավային Աֆրիկայի, Ուկրաինայի և Կոստա Ռիկայի ներկայացուցիչները:
Բուրնհեմը, ում օրիորդական ազգանունը Քելինգբուլ է, մոդել է և դերասանուհի: 

«Ես հպարտ եմ, որ նոր «Միսիս Տիեզերք» եմ ճանաչվել: Ես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների առաջին ներկայացուցիչն եմ, ով արժանացել է այդ տիտղոսին: Ինչպես նաև ես առաջին պատվիրակն եմ Կանադայից, ով դարձել է Միսիս Տիեզերք: Ես այնքան ուրախ եմ հիմա»,- ասել է Բուրնհեմը:

 

 

«Միսիս Տիեզերք 2015» մրցույթում հաղթել է Կանադայի ներկայացուցիչը (լուսանկարներ)