Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը

13:55 • 30.08.15

Լուսանկարը՝ ТАСС-ի 

ՌԴ Լենինգրադի շրջանի քաղաքային հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ Կինեմատոգրաֆների միության սանկտպետերբուրգյան մասնաճյուղին:

«Միխայիլ Սվետինը մահացել է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում, 85 տարեկան հասակում»,- նշել են միությունում:

Մեկ շաբաթ առաջ դերասանը վիրահատվել էր, սակայն այսօր առավոտյան մահացել է:

Սվետինը ծնվել է 1930-ին Կիևում: 1980-ից աշխատում է Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում: Կինոյում կատարել է ավելի քան 100 դեր, հիմնականում՝ կատակերգություններում:

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը