Պալմիրայում ԻՊ-ի պայթեցրած տաճարը իրականում գրեթե անվնաս է մնացել (լուսանկարներ)
Սիրիայի Պալմիրա հնավայրում «Իսլամական պետության» պայթեցրած Բաալի տաճարը դեռ կանգուն է:
Russia Today Arabic-ը հայտնում է, որ, ըստ փորձագետների, 2000-ամյա տաճարի «հիմնային մասը ու սյուները անվնաս են` իրենց տեղերում», չնայած օգոստոսի 25-ին ԻՊ-ն պայթեցրել էր տաճարը։
ԶԼՄ-ները հայտնում են, որ Սիրիայի հնությունների հարցերով նախարար Մամուն Աբդուլքարիմը պնդում է, թե տաճարը ամբողջովին չի քանդվել, դեռ կանգուն է: Վկայակոչվում են նաև աերոլուսանկարներ:
Հռոմեական շրջանի Բաալի Շամինի տաճարը նվիրված է եղել համապատասխան փյունիկյան աստվածությանը:















