«Հայֆիլմ» կինոստուդիան կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

16:04 • 31.08.15

 

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 մլրդ 702 մլն 469 հազ. ՀՀ դրամ գնահատված արժեքով վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
 

«Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 345 մլն ՀՀ դրամ փոխհատուցման դիմաց Հայաստանի Հանրապետության սեփականություն է ձևակերպում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» ՓԲԸ-ն և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերը»,- կառավարության նիստին ասաց Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը։

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուշադիր լինել, որպեսզի ընդունման ու հանձնման գործընթացները լինեն թափանցիկ։

 

 

«Հայֆիլմ» կինոստուդիան կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը