Ադրբեջանը սպառնացել է պատժել ԼՂՀ-ում Լյուբով Կազարնովսկայայի համերգի հանդիսատեսին

16:01 • 31.08.15

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել է «սև ցուցակում» ներառել արտասահմանցիներին, որոնք կմասնակցեն Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին կայանալիք օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի համերգին։ Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

 

Կազարնովսկայայի ելույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երգչուհին Ստեփանակերտում կներկայացնի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։

 

Հուլիսին Բաքուն «անցանկալի անձ» էր հայտարարել երգչուհուն՝ հուլիսի 2-ին ԼՂՀ այցելելու համար։ Նա մի շարք վարպետության դասեր էր անցկացրել «Տնջրե» դասական երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում։

Ադրբեջանը սպառնացել է պատժել ԼՂՀ-ում Լյուբով Կազարնովսկայայի համերգի հանդիսատեսին