Աննա Վինտուրի հետ կարելի է հանդիպել 25.000 դոլարի դիմաց

11:20 • 31.08.15

Լուսանկարը՝ andsociety.com-ի

 

Բարեգործական CharityBuzz կազմակերպությունը հայտարարել է նոր ակցիայի մասին, որի շնորհիվ կարելի է 25.000 դոլար վճարել և հանդիպել ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի հետ։

 

Սակայն ակցիան չի սահմանափակվում միայն Vogue ամսագրի գլխավոր խմբագրի հետ հանդիպմամբ. այդ երջանիկը հնավորություն կունենա նաև այցելել ամսագրի խմբագրություն, լինել նորաձև ֆոտոսեսիաներում, համատեղ լուսանկար ունենալ Վինտուրի հետ և նրա հետ միասին նստել նորաձևության ցուցադրությունների առաջին շարքում։ 

 

Բացի այդ, նա նվերներ կստանա Vera Wang, Michael Kors և Irene Neuwirth բրենդներից։ Ակցիայից ստացված միջոցները կհատկացվեն ԱՄՆ Թենիսի ասոցիացիայի հիմնադրամին, գրում է buro247.ru-ն։

Աննա Վինտուրի հետ կարելի է հանդիպել 25.000 դոլարի դիմաց