Սպունգ Բոբի մասին մուլտսերիալը կվերածվի մյուզիքլի

10:32 • 01.09.15

Բրոդվեյում կցուցադրեն «Սպունգ Բոբ» մուլտսերիալի մոտիվներով մյուզիքլ, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։

 

Պրեմիերան պետք է կայանա 2016թ. ամռանը։ Բեմականացման համար երաժշտությունը, հավանաբար, կգրեն Դևիդ Բոուին, Սթիվեն Թայլերը, Ջո Փերին, Ջոն Լեջենդը և Սինդի Լոպերը։

 

Երգերի ձայնագրության գործում կներառվեն նաև այնպիսի ամերիկյան խմբեր, ինչպես Dirty Projectors-ը Նյու Յորքից, The Flaming Lips-ն Օկլահոմայից, Lady Antebellum-ը Թենեսիից, Panic! At the Disco-ն Նևադայից։

 

Մյուզիքլի ռեժիսորը կլինի Թինա Լանդաուն։ Մոտ ժամանակում կսկսվի դերասանների ընտրությունը։ Այն կանցկացվի Nickelodeon հեռուստաընկերության մասնակցությամբ։
 

Սպունգ Բոբի մասին մուլտսերիալը կվերածվի մյուզիքլի