«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունը նոր ռեժիսոր կունենա

15:55 • 01.09.15

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ընթանում էին «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակության ռեժիսորի որոնումները, քանի որ Սեմ Թեյլոր Ջոնսոնը՝ առաջին մասի ռեժիսորը, հրաժարվել է աշխատանքից, գրում է filmpro.ru-ն։

 

Ռեժիսոր Ջեյմս Ֆոուլիի թեկնածությունն առաջացել է ոչ պատահական, քանի որ վերջին տարիներին նա հաջողությամբ աշխատել է, մասնավորապես, «Քարտե տնակ» և «Հանիբալ» ֆիլմերի վրա։ Universal կինոստուդիան արդեն պաշտոնական առաջարկ է արել ռեժիսորին։

 

Է.Լ. Ջեյմսի «50 երանգով ավելի մուգ» 2-րդ վեպի սցենարը գրել է հեղինակի ամուսինը՝ Նիալ Լեոնարդը։ Գլխավոր դերերը կրկին կկատարեն Ջեյմի Դորնանը և Դաքոտա Ջոնսոնը։

 

Նկարահանումները կսկսվեն 2016թ. առաջին կեսին, իսկ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսված է 2017թ. փետրվարի 14-ին։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունը նոր ռեժիսոր կունենա