Օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվել է Dior-ի գովազդում (լուսանկարներ, տեսանյութ)
Օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ով հայտնի է «Քաղցած խաղեր» ֆիլմում Քիթնիս Էվերդինի դերով, նկարահանվել է Dior նորաձևության տան նոր կոսմետիկ ապրանքի գովազդային արշավում, գրում է korrespondent.net-ը:
Դերասանուհին հայտնվում է կադրում էլեգանտ և միաժամանակ սեքսուալ շիկահերի կերպարով:
«Մի՛ ամաչիր… Փայլի՛ր»,- ասում է Լոուրենսը գովազդային տեսահոլովակում։
Առաջին անգամ Ջենիֆերը հայտնվել է Dior-ի կոսմետիկայի գովազդում մայիսին, երբ տեղի է ունեցել նրա առաջին ֆոտոսեսիան բրենդի համար: Մինչ այդ դերասանուհին երկու տարի եղել է ընկերության դեմքը և ներկայացրել է հագուստ և աքսեսուարներ: Անցած տարի նա ստորագրել է 15 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր և երկարացրել է Dior-ի հետ համագործակցությունը երեք տարով:
Գործարքի շնորհիվ 24-ամյա Լոուրենսը, ով, ի դեպ, ներկայիս ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է, ազատ օգտվելու իրավունք է ստացել Dior-ի զգեստներից, որոնք նա կրում է կարմիր գորգերին հայտնվելիս։















