«Океан Эльзы» խումբը 200.000 գրիվնա կփոխանցի Կիևում բախումներից տուժածներին
Լուսանկարը՝ Риа Новости-ի
Ուկրաինական «Океан Эльзы» ռոք խմբի երաժիշտները 200 հազար գրիվնա կփոխանցեն Կիևի կենտրոնում երկուշաբթի տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներին և զոհված զինվորի հարազատներին, գրում է gazeta.ru-ն։
«Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ ինչպես այն ռումբի բեկորները, կարծես ընկել են մեզանից յուրաքանչյուրի հոգու մեջ: Պարզապես հնարավոր չէ կողքից դիտել այս ամենը»,- հայտնում են խմբի անդամները Facebook-ում։
Երաժիշտներն առաջարկում են իրենց հետևորդներին միանալ վիրավորների օգնության բարեգործական ակցիային։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերագույն ռադայի մոտ բախումների հետևանքով ավելի քան 130 մարդ է վիրավորվել։ Հաղորդվել էր նաև զոհի մասին։










