Մոսկվայում կկայանա Սարկոզի ավագի ցուցահանդեսը

13:00 • 01.09.15

Մոսկվայում տեղի է ունենալու Գեղարվեստի ռուսական ակադեմիայի պատվավոր անդամ Պալ Սարկոզիի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հոր ցուցահանդեսը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նկարիչը նախատեսում է ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունենալու այսօր։ «Եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա, ապա իր ցուցահանդեսի բացմանը նա ներկա կգտնվի»,-ասել են Ակադեմիայի մամուլի ծառայությունից։

 

Սա Սարկոզի ավագի առաջին ցուցադրությունը չէ Մոսկվայում։ Նախորդը տեղի էր ունեցել 2011 թվականին։

 

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ վերջերս նկարչի մոտ գաղափար է հղացել ստեղծելու Art Dominos ցուցադրությունը, որին ներկայացվելու են տարբեր ազգերի, մշակույթների, սոցիալական ու կրոնական խմբերի ներկայացուցիչների դիմանակրները, որոնց Պալ Սարկոզին պատկերել է դոմինո խաղի սկզբունքով։

Մոսկվայում կկայանա Սարկոզի ավագի ցուցահանդեսը