ՄԱԿ-ը հաստատել է, որ Պալմիրայի հնագույն տաճարն ավերվել է (լուսանկար)

09:48 • 01.09.15

ՄԱԿ-ին կից UNOSAT հետազոտական ծրագրի փորձագետները հրապարակել են արբանյակային լուսանկար, որում երևում է, որ սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի Բելի տաճարն ամբողջությամբ ավերված է, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։



Նախօրեին հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են հնագույն տաճարը, որը կառուցվել էր մոտ 2000 տարի առաջ:

 

Տեղի բնակիչներն ավելի վաղ էլ հաղորդել էին ուժգին պայթյունի և լուրջ ավերածությունների մասին, սակայն հուշարձանի վիճակի մասին տեղեկատվությունը հակասական էր:

 

Բելի տաճարը նվիրված էր գերագույն աստվածներից մեկին և հին Պալմիրայի ամենահատկանշական կառույցներից էր:

ՄԱԿ-ը հաստատել է, որ Պալմիրայի հնագույն տաճարն ավերվել է (լուսանկար)