«Տիտանիկի» ճաշացանկը կարող է վաճառվել 70.000 դոլարով

13:29 • 01.09.15

Տխրահռչակ «Տիտանիկ» նավում եղած ռեստորանի ճաշացանկը սեպտեմբերի 30-ին կայանալիք աճուրդի շրջանակում վաճառքի է հանվելու։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Invaluable աճուրդի տան մասնագետները կանխատեսել են, որ նմուշը կվաճառվի 50.000-70.000 դոլարով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վաճառվելիք ճաշացուցակը կազմվել է ողբերգական նավաբեկության օրն ու իրենից ներկայացնում է այդ օրվա 2-րդ նախաճաշին տրված ուտեստների ցանկը: Հայտնի է, որ պատմական նմուշը փրկել է առաջին կարգի ուղևորներից մեկը` Աբրահամ Լինքոլն Սալոմոնը:

 

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայից դեպի ԱՄՆ ուղևորվող «Տիտանիկը» խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում` 1912թ. ապրիլի 15-ին` դառնալով 1.000-ից ավելի մարդու մահվան պատճառ: