Երգչուհի Ժասմինին արգելել են ելույթ ունենալ հայրենի Դաղստանում
Ռուսաստանցի երգչուհի Ժասմինին արգելել են ելույթ ունենալ իր հայրենի Դերբենտ քաղաքի 2000-ամյակի տոնակատարությանը:
Super-ը հայտնում է, որ ինքը` երգչուհին, այդ «արգելքի» մասին իմացել է վերջին պահին, երբ միջոցառումների պաստառներից հանկարծակի անհետացել է նրա անունը: Մինչ այդ որոշված էր, որ Ժասմինը պետք է երգի Դերբենտի ամրոցում, ապա հաջորդ օրը` հրապարակում:
Թեպետ նման արտասովոր արգելքի բուն պատճառը հայտնի չէ, աղբյուրը ենթադրում է, որ սա կապված է նրա ամուսնու գործունեության հետ: Նրա ամուսինը ավելի վաղ հայտնվել էր մոլդովական բանկերից առևանգված 1 մլրդ դոլարի սկանդալի կիզակետում:
Չնայած կոռուպցիոն սկանդալին, Ժասմինի ամուսինը,այնուամենայնիվ, Մոլդովայի Օրգեև քաղաքի քաղաքապետ էր ընտրվել:










