Նշվել է Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործությունը
Լուսանկարը՝ Daily Herald Archive /NMeM/Global Look-ի
Բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործությունը «Տասը փոքրիկ նեգր»` Ten Little Niggers գիրքն է, գրում է Лента-ն՝ հղում անելով The Guardian-ին։
Լավագույն գիրքը որոշվել է առցանց քվեարկության շնորհիվ, որին մասնակցել է ավելի քան 15.000 մարդ տարբեր երկրներից։
Երկրորդ տեղում է «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը, իսկ 3-րդ տեղում ՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրքը։
Գրողի թոռը՝ Մեթյու Պրիչարդը, նշել է, որ ինքը հենց այդպիսի արդյունք էլ ակնկալել է։ «Դա այն աշխատանքներից մեկն է, որով իմ տատիկը հպարտանում էր։ Ես կզարմանայի, եթե այդ ստեղծագործությունը չհաղթեր, դա արժանի հաղթող է»,- ասել է նա։
Քվեարկությունն անցկացվել է Քրիստիի 125-ամյակի առթիվ, որը նշվելու սեպտեմբերի 15-ին։










