Լեհաստանում հրապարակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի անհայտ լուսանկարներ (ֆոտոշարք)

12:17 • 02.09.15

Լեհաստանում հրապարակել են Երկրորդ համաշխարհային պատերազմի լուսանկարներ, որոնք նախկինում չեն ներկայացվել։ Ալբոմը կոչվում է Kampf um Danzig («Մարտ Գդանսկի համար») և կազմված է 33 էջից, որոնցում փակցված է 105 լուսանկար։ Պատմաբաններն արդեն այն սենսացիա են անվանել, գրում է Корреспондент-ը։

 

«Սրանք բացառիկ լուսանկարներ են։ Մինչ օրս անհայտ վկայություններ պատերազմի առաջին օրերի մասին, որոնք չափազանց մեծ արժեք ունեն պատմաբանների համար»,- ասել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության լեհական թանգարանի աշխատակից Յան Դանիլյուկը։

 

Նախկինում համարվում էր, որ պատերազմի սկզբում բոլոր լուսանկարներն արել է Foto-Sönnke գործակալությունը, սակայն այժմ պարզվել է, որ ռազմական գործողությունները լուսանկարել է նաև այլ լուսանկարիչ։ Ազգային հիշողության ինստիտուտը ֆոտոալբոմը գնել է առցանց աճուրդներից մեկում։

 

Լեհաստանում հրապարակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի անհայտ լուսանկարներ (ֆոտոշարք)