Պիեռ Ռիշարը հիշում է իր «արկածները» Թբիլիսիում ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)

17:10 • 02.09.15

Ֆրանսիացի կատակերգու դերասան Պիեռ Ռիշարը 3 ամիս անցկացրել է Թբիլիսիում։ Այստեղ նա նկարահանվել է Նանա Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի 1001 բաղադրատոմսերը» ֆիլմում (1990-ականներ), գրում է sputnik-georgia.ru-ն։

 

Ֆիլմը ֆրանսիացի շեֆ-խոհարարի արկածների մասին է, ով, ճակատագրի բերումով, հայտնվում է Թիֆիլսում բոլշևիկյան հեղափոխության ժամանակ։

 

«Ես համաձայնեցի նկարահանվել այս ֆիլմում, քանի որ միանգամից սիրահարվել էի սցենարին։ Իմ հերոսը սիրահարվում է վրացի արքայադստեր և հայտնվում է կրքերի հսկայական հորձանուտում։ Հենց նրան է վիճակված ամփոփել ֆիլմը՝ «Բոլշևիզմը գալիս է և գնում։ Լավ խոհանոցը մնում է» խոսքերով»,- պատմել է դերասանը։

 

Ռիշարը նշել է, որ այդ դերն ինչ-որ նորություն էր իր կյանքում։ Իր նոր՝ սիրահարված խոհարարի դերում կար պեոզիա, ռոմանտիզմ, կատակերգություն, դաժանություն և, ընդհանուր, առմամբ, նոր նոտաներ։

 

«Նախկինում ինձ թվում էր, որ արկածները կարող են լինել միայն ֆիզիկական՝  արշավներ ջունգլիներում, լողալ ջրվեժի տակ։ Սակայն այստեղ ես հասկացա, որ արկածները դա ուղևորություն է մի աշխարհ, որտեղ ժամանակը և տարածությունը փոխվում են տեղերով։ Քաղաքակիրթ մարդու համար դժվար է պատկերացնել, որ երբ քեզ ասում են ժամը 9-ին, դա նշանակում է կեսօրին։ Երբ քեզ հայտնում են, որ հեռավորությունը 1 ժամ է, պետք է նկատի ունենալ 3-4 ժամ տևողությամբ ճանապարհ։ Ամենազվարճալին այն է, որ երբ տեղ ես հասնում, պարզվում է, դու հայտնվել ես բոլորովին այլ կողմում։ Իսկ ճանապարհին հանդիպում ես հովիվների, ովքեր ասում են, որ հստակ գիտեն՝ ուր պետք է գնալ»,- պատմել է ֆրանսիացի դերասանը։

 

Այնուամենայնիվ, Ռիշարը չի ափսոսում կովկասյան արկածների մասին։ Նա ասում է, որ անկրկնելի պահեր է ապրել և շատ ընկերներ ձեռք բերել։

Пьер Ришар

Пьер Ришар

Пьер Ришар

 

 

 

Պիեռ Ռիշարը հիշում է իր «արկածները» Թբիլիսիում ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)