Պարզվել է դերասանուհի Ամանդա Պետերսոնի մահվան պատճառը

16:10 • 03.09.15

Դերասանուհի Ամանդա Պետերսոնը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից, գրում է gazeta.ru-ն։

 

Հուլիսին մահացած 43-ամյա կնոջ օրգանիզմում գտել են մարիխուանայի, ափիոնատիպ նյութերի, անալգետիկների, հակահոգեգարային դեղամիջոցների և հակադեպրեսանտների հետևանքներ։ Մահվան է հանգեցրել «մորֆինային ազդեցությունը», որը շնչահեղձություն է առաջացրել:

 

Վերջին 20 տարվա ընթացքում Պետերսոնին չորս անգամ ձերբակալել են թմրանյութեր պահելու համար:

 

Ամանդա Պետերսոնի ամենահայտնի դերակատարումը եղել է «Սերը հնարավոր չէ գնել» ֆիլմում, որտեղ նա նկարահանվել է Պատրիկ Դեմփսիի հետ։

Պարզվել է դերասանուհի Ամանդա Պետերսոնի մահվան պատճառը