Ավրիլ Լավինը հայտարարել է ամուսնալուծության մասին (լուսանկար)

17:06 • 03.09.15

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը պաշտոնապես հայտարարել է իր և Nickelback խմբի առաջնորդ Չեդ Քրյուգերի ամուսնալուծության մասին։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, գրում է korrespondent.net-ը:

 

Ամուսնու հետ լուսանկարի տակ երգչուհին մեկնաբանություն է թողել, որտեղ գրել է, որ խոր ցավով հայտարարում է ամուսնալուծության մասին:

 

«Մենք նախկինի պես և ընդմիշտ կմնանք լավ ընկերներ և կշարունակենք իրար մասին հոգ տանել: Մեր բոլոր բարեկամներին, ընկերներին և երկրպագուներին մենք անկեղծ շնորհակալություն ենք հայտնում աջակցության համար»,- գրել է նա:

 

Ավրիլ Լավինը և Չեդ Քրյուգերն ամուսնացել էին 2013 թվականի հուլիսի 1-ին Ֆրանսիայի հարավում: Դա արդեն կանադացի աստղի երկրորդ ամուսնությունն էր: Նրա առաջին ամուսինը Sum 41 խմբի վոկալիստ Դերիկ Ուիբլին է եղել։

 

Ավրիլ Լավինը հայտարարել է ամուսնալուծության մասին (լուսանկար)