ԱՄՆ-ում մեկնարկել է «Այրվող մարդ» փառատոնը. անապատում հսկայական քաղաք են կառուցել
ԱՄՆ-ում 65 կմ/ժամ արագությամբ մոլեգնող քամին անգամ չի խանգարել հարյուրավոր մարդկանց՝ այցելել այս տարվա «Այրվող մարդ» (Burning Man) փառատոնին: Այս մասին են վկայում Daily Mail-ի հրապարակած լուսանկարները:
Նևադա նահանգի Սև ժայռ անապատում կիլոմետրերով ձգվող կիսաօղակաձև զանգվածային տաղավարներ են տեղակայվել, որոնք, ինչպես ակնկալվում է, 65 000 բնակչի կհյուրընկալեն փառատոնի 7 օրվա ընթացքում:
Մարդիկ անապատում իրական հսկայական քաղաք են կառուցել` իր սեփական կինոթատրոնով, ակումբներով, աղոթատեղիներով, ավտոբուսի կանգառով և անգամ օդանավակայանով: Այս հսկա քաղաքը կառուցվում է ամեն տարի և հավաքվում փառատոնի ավարտին:
Կենտրոնում տեղակայված է Տղամարդու արձան, որն այրվելու է փառատոնի վերջին օրը:




























