Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա սեպտեմբերին

14:31 • 03.09.15

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ով բուժման կուրս է անցնում գլխուղեղի քաղցկեղի հայտնաբերումից հետո, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմ դուրս կգա նոր սեզոնի ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ արտիստի պաշտոնական կայքին հղումով։

 

«Բուժման կուրսը հաջողությամբ անցնելուց հետո Դմիտրի Խվորոստովսկին մտադիր է այս ամիս բեմ վերադառնալ կոմս դի Լունայի դերում՝ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադոր» օպերայի բեմադրությունում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն բեմադրությունում հանդես կգա Լեոնորայի դերում, իսկ տրուբադուր Մանրիկոյի դերը կկատարի Յանգուն Լին։

 

Ներկայացումը կկայանա ընդամենը 3 անգամ՝ սեպտեմբերի 25-ին, 29-ին և հոկտեմբերի 3-ին։ Դրանից հետո Խվորոստովսկին կվերադառնա Լոնդոն՝ բուժման համար։


 

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա սեպտեմբերին