Վենսան Կասելը կնկարահանվի Ջեյսոն Բորնի մասին նոր ֆիլմում

11:08 • 03.09.15

Լուսանկարը՝ kino-teatr.ru-ի


Ջեյսոն Բորնի մասին 5-րդ ֆիլմի նկարահանումները սկսվելու են սեպտեմբերին։ Արդեն հայտնի է՝ ով է կատարելու գլխավոր չարագործի դերը։

 

Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը կկատարի մարդասպանի դեր, ով հետևում է Ջեյսոն Բորնին և փորձում սպանել նրան, հայտնում է filmpro.ru-ն։

 

Արդեն հայտնի է նաև, որ Բորնին 4-րդ անգամ կմարմնավորի Մեթ Դեյմոնը։ Վերջինս նշել է, որ ֆիլմում խոսքը ոչ միայն լրտեսման մասին կլինի, այլև մեր օրերում այնպիսի արդիական հարցերի, ինչպես քաղաքացիական ազատությունը և ժողովրդավարությունը։

 

Դեյմոնն ակնարկել է նաև, որ ֆիլմում շեշտը կդրվի ժամանակակից աշխարհում քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա, որը նա անվանել է «հետսնոուդենական»։ Բացի այդ, նա չի թաքցրել, որ ֆիլմի գործողությունները կսկսվեն Հունաստանում, կշարունակվեն Կանարյան կղզիներում, իսկ կավարտվեն Լաս Վեգասում։ Ի դեպ, Մեթ Դեյմոնը ֆիլմի սցենարի հեղինակներից և պրոդյուսերներից մեկն է։

Վենսան Կասելը կնկարահանվի Ջեյսոն Բորնի մասին նոր ֆիլմում