Միքի Ռուրկը և Անաստասյա Մակարենկո բաժանվել են

18:36 • 03.09.15

Հոլիվուդյան դերասան Միքի Ռուրկը և ռուս մոդել Անաստասյա Մակարենկոն գրեթե 6 տարի միասին են ապրել, սակայն սերն ավարտվել է:

Ինչպես հայտնում է tatler.ru-ն` վկայակոչելով Ռուրկի ներկայացուցիչներին, շիկահեր գեղեցկուհին  կես տարի առաջ  հրաժեշտ է տվել 62-ամյա Ռուրկին և դուրս եկել նրա նյույորքյան բնակարանից: Ըստ աղբյուրի` զույգը հաճախ էր վիճում:

Ինչպես փոխանցում է պարբերականը` Միքի Ռուրկի նոր սիրավեպը գաղտնի  են պահվել և բոլորը լռել են դրա մասին, հատկապես, որ  դերասանի նոր ընկերուհին` 27-ամյա Իրինա Կորյակովցևան ինչպես ջրի երկու կաթիլ նման է Մակարենկոյին: Երկուսն էլ բարձրահասակ են շիկահեր, ռուս և նույն տարիքի:


 

Միքի Ռուրկը և Անաստասյա Մակարենկո բաժանվել են