«Գահերի խաղը» սերիալում նոր կերպար կհայտնվի

13:21 • 03.09.15

Լուսանկարը՝  AP Images-ի

 

«Գահերի խաղը» սերիալի 6-րդ սեզոնում նոր կերպար կհայտնվի՝ Էուրոն Գրեյջոյը, գրում է Газета-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։

 

Հերոսին, ով Ջորջ Մարտինի գրքերում փորձում է գրավել Վեսթերոսը թագուհի Դայեներիսի հետ, կմարմնավորի Պիլու Ասբեկը։

 

Գրեյջոյը համրերի «Լռություն» նավի կապիտանն է, հեռուստադիտողին արդեն հայտնի Թեոնի հորեղբայրը։

 

Վեցերորդ սեզոնում կնկարահանվեն նաև Մաքս ֆոն Սյուդոֆը և Իեն Մաքշեյնը։

«Գահերի խաղը» սերիալում նոր կերպար կհայտնվի